ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ նրան ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը վերսկսի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները՝ հաղորդում է The Wall Street Journal–ը։ ԱՄՆ նախագահը հույս ունի օգտագործել նոր հարվածների սպառնալիքը, որպեսզի համոզի Իրանին ստորագրել միջուկային ռումբի մշակումն արգելող համաձայնագիր։               
 

Ի՞նչ է խոստանում ԵՄ-ն

Ի՞նչ է խոստանում ԵՄ-ն
23.09.2013 | 16:21

Հայաստանի` Մաքսային միությանը միանալու որոշումից հետո քաղաքացիական տարբեր նախաձեռնություններ և քաղաքական ուժեր արդեն հայտնել են իրենց անհամաձայնությունը: Ոմանք հանդես են գալիս Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջով, ոմանք առաջարկում են քարոզչություն հասարակության շրջանում, որպեսզի ոտքի կանգնեն և պաշտպանեն Հայաստանի ինքնիշխանությունը:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը, անդրադառնալով ՀՀ-ի` Մաքսային միությանը միանալու որոշմանը, ասաց. «Կարծում եմ, որ մենք ՌԴ-ի հետ ունենք բավարար համագործակցություն և՛ քաղաքական, և՛ ռազմական, և՛ տնտեսական, և՛ մշակութային ոլորտներում: Չգիտեմ, թե ով հրապարակ նետեց այն բանաձևը, որ Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագրի ստորագրումն ուղղված է Ռուսաստանի դեմ: Դա այդպես չէ: Դա նույնիսկ ծիծաղելի է տնտեսական տեսանկյունից: Խոսքն այս դեպքում այն մասին է, որ մեր ապրանքը վաճառվելու է ոչ միայն ՌԴ-ում, այլև Եվրոպայում: Զուտ տնտեսական տեսանկյունից Խոր և համապարփակ առևտրի գոտու համաձայնագիրն ունի բազմաթիվ առավելություններ` ՀՆԱ-ի աճ, ներդրումների աճ և աշխատատեղերի ստեղծում»: Այդ առավելություններն, ըստ պարոն Իգիթյանի, չունի Մաքսային միությունը:
Հովհաննես Իգիթյանը նշեց, որ իրականացնելու են միջոցառումներ, փորձելու են հասարակությանն իրազեկել, թե ինչ հեռանկարներ են խոստանում Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագիրն ու ԵՄ ասոցացման համաձայնագիրը:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1537

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ